Բաժիններ՝

Ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը դարձավ Եվրոպայի Մ20 տարեկանների չեմպիոն

31-­րդ ամառային Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը դարձավ մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնության չեմպիոն:

«Արմենպրես»-­ի հաղորդմամբ` իսրայելական Էլյաթ քաղաքում ավարտված առաջնության 105+ կգ քաշային կարգում պատանեկան Օլիմպիական խաղերի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը պոկեց 180, հրեց 220 կգ և երկրամարտի 400 կգ արդյունքով դարձավ Եվրոպայի Մ20 տարեկանների չեմպիոն:

Ծանրամարտի Եվրոպայի մինչև 20 և 23 տարեկանների առաջնություններում Հայաստանը ներկայացնում են, ընդհանուր առմամբ, 13 մարզիկներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031