
Թուրքիայում ձերբակալվել են 3 քուրդ գավառապետեր

Թուրքիայում ոստիկանության ահաբեկչության դեմ պայքարի վարչությունը այս անգամ Քրդստանի բանվորական կուսակցության (PKK) անդամներին բացահայտելու նպատակով հետախուզական գործողություններ է իրականացրել քրդաբնակ Հաքքարի նահանգի ինքնակառավարման մարմիններում:
Այս մասին հայտնում է թուրքական trthaber.com-ը: Հետախուզական գործողությունների արդյունքում ձերբակալվել է 8 մարդ, որոնց մեջ են Յուքսեքովա, Շեմդինլի եւ Չուքուրջա գավառների գավառապետերը:
Դեկտեմբերի 1-ին Թուրքիայի Յուքսեքովա շրջանում ձերբակալվել էր Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) պարագլուխներից մեկը համարվող Շերհենք Այբարը:
PKK-ի առաջնորդ Աբդուլլահ Օջալանին ԱՄՆ-ի հետախուզությունը 1999 թվականի փետրվարի 19-ին ձերբակալել էր Քենիայում եւ հանձնել թուրքական կողմին, որը նրան ցմահ ազատազրկման էր ենթարկել Մարմարա ծովի Իմրալի բանտում:
Թուրքական իշխանությունների կողմից քրդական խնդիրը կարգավորելու գործընթացից հրաժարվելուց հետո Քրդստանի բանվորական կուսակցությունը (PKK) զինված պայքարը վերսկսել է: