Բաժիններ՝

Ֆրանսիայի նորանշանակ ՆԳ նախարարն ընդգրկված է ադրբեջանական «սև ցուցակում»

Ֆրանսիայի նորանշանակ ներքին գործերի նախարար Բրունո լը Ռուն ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակում»: 2015թ-­ի սեպտեմբերին մի խումբ ֆրանսիացի խորհրդարանականների հետ այցելել է Հայաստան և Լեռնային Ղարաբաղ: Ֆրանսիացի օրենսդիրներն այն ժամանակ այցելել են նաև ղարաբաղա ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գիծ:

Այս առնչությամբ դեկտեմբերի 7-­ին կրկին հայտարարությամբ հանդես է եկել Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը: Նախարարության մամուլի խոսնակ Հիքմեթ Հաջիևը նշել է, որ Բրունո լը Ռուն այցելել է «ադրբեջանական գրավյալ տարածքներ» առանց Բաքվի թույլտվության` այս կերպ խախտելով «օրենքը, երկրի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը»:

Ադրբեջանական «սև ցուցակում» ընդգրկված են մի շարք ֆրանսիացի օրենսդիրներ, ովքեր այցելել են Լեռնային Ղարաբաղ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031