Բաժիններ՝

ՄՕԿ-­ը երկարաձգել է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները

Միջազգային Օլիմպիական կոմիտեն «մինչ հետագա տեղեկացումը» երկարաձգել է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները, որոնք առնչվում են նաև երկրում միջազգային սպորտային միջոցառումների անցկացմանը: Ինչպես հաղորդում է Interfax­-ը, այս մասին տեղեկացնում է Reuters-­ը:

Սանկցիաները Ռուսաստանի նկատմամբ սկսել են կիրառվել այս տարվա հուլիսի 19-­ից ի վեր` այն բանից հետո, երբ Միջազգային հակադոպինգային գործակալության անկախ հանձնաժողովը` Ռիչարդ Մակլարենի գլխավորությամբ, հայտարարել է 2014թ-­ի Սոչիի Օլիմպիական խաղերի ժամանակ Ռուսաստանի կողմից հնարավոր կանոնների խախտումների մասին:

ՄՕԿ կոչ է արել ձմեռային մարզաձևերի միջազգային ֆեդերացիաներին զերծ մնալ Ռուսաստանում միջոցառումների կազմակերպումից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031