Վրաերթ Արարատյան փողոցում. կա տուժած

Դեկտեմբերի 6-ին, ժամը 18.20-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արարատյան փողոցում՝ թիվ 74 դպրոցի մոտակայքում, տեղի է ունեցել վրաերթ. կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ռ. Մ.-ը (1950 թ. ծնված) «ՎԱԶ 2106» ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Ա. Օ.-ին (1950 թ. ծնված) և Գ. Հ.-ին (1953 թ. ծնված):

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը տուժածները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Էրեբունի ԲԿ:

Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Տեսանյութեր

Լրահոս