Բաժիններ՝

ՀՀ ԶՈՒ նախկին սպան, որը, ըստ Haqqin.az-ի, ցանկանում է Բաքու մեկնել, շտապ գալիս է Հայաստան

Կինոռեժիսոր Արշակ Զաքարյանը, որը պարբերաբար լինում է առաջնագծում, քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է, որ ՀՀ ԶՈւ նախկին սպա Նորայր Գեորգիի Մինասյանը շտապ գալիս է Հայաստան եւ հանդես է գալու մամուլի ասուլիսով:

Հիշեցնենք, ադրբեջանական Haqqin.az կայքը այսօր գրել էր, թե մի քանի օր առաջ ՀՀ ԶՈւ նախկին սպա Նորայր Գեորգիի Մինասյանը դիմել է «Ներազգային ազատագրական շարժման» առաջնորդ, կայքի թղթակից Վահան Մարտիրոսյանին՝ խնդրելով աջակցություն ցույց տալ Ադրբեջան անցնելու գործում:

«Հենց նոր խոսեցի Նորայրի հետ, ասեց, որ Վահան Մարտիրոսյանը այդ նյութը հրապարակել է, որպեսզի պատժի Նորայրին՝ իրեն քցելու համար: Նորայրը փորձել է Վահանին հանդիպել «դուրս հանել» պատժելու միտումով, վերջինս հասկացել է ու խույս տվել, ինչքան հասկացա: Ավելին՝ Նորայրը ասեց, որ վահանը այսօր գրել է իրեն, որ ինքը արդեն դավաճան է համարվում Հայաստանում և որ այլևս չի կարող վերադառնալ, ինչից հետո Նորայրը շտապել է Հայկական Հյուպատոսարան Սոչիում, ձեռք բերել վերդառնալու փաստաթուղթ և շտապ գալիս է Հայաստան ու պատրաստվում է ասուլիս տալ ողջ այս պատմության մասին!!! Հավելեմ, որ Նորայրի հետ անձամբ խոսեցի վիդեո զանգով»,- գրել է Արշակ Զաքարյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս