
«Մխիթարյանը լավագույն ֆուտբոլիստներից է, ում հետ բախտ է վիճակվել խաղալ». Հումմելս

Հենրիխ Մխիթարյանի ֆուտբոլային և մարդկային որակներին է անդրադարձել Հենրիխի նախկին խաղընկեր Մաթս Հումմելսը:
Հումմելսը Daily Mail-ին պատմել է, որ Մխիթարյանը պարզապես հրաշալի ֆուտբոլիստ է, ում հետ խաղալը իսկական հաճույք է:
«Միկիի հետ խաղալով հասկանում ես՝ որքան լավն է նա: Մխիթարյանը լավագույն ֆուտբոլիստներից է, ում հետ բախտ է վիճակվել խաղալ:
Վերջերս նրա մասնակցությամբ խաղերից մի քանի հատված եմ դիտել: Նրա հետ ամեն ինչ կարգին է, նա խաղում էր այնպես, ինչպես անցյալ տարի: Նրա կողքին փայլելու համար պետք է շատ լավ խաղաս, դա պարզ է»,- նշել է Հումմելսը:
Սիրարփի Աղաբաբյան