
«Այս ոչ-ոքին մեզ համար հաղթանակի է հավասար». Մոդրիչ

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը Լա Լիգայի 14-րդ տուրում կայացած Էլ Կլասիկոյից հետո խոսել է խաղի որակի և արդյունքի մասին:
Մոդրիչը նշել է, որ այս միավորը շատ կարևոր էր մադրիդցիների համար և թիմը ամեն ինչ արեց այն վաստակելու համար:
«Մենք պայքարեցինք մինչև վերջին վայրկյանը: Լավ անցկացրած առաջին խաղակեսից հետո երկրորդում թույլ տվեցինք, որ մրցակիցը տիրի նախաձեռնությանը: Կարող էինք պարտվել: Դրա համար այս ոչ-ոքին մեզ համար հաղթանակի է հավասար»,- նշել է Մոդրիչը:
Ըստ ֆուտբոլիստի՝ մադրիդյան ակումբում խաղում են համաշխարհային աստղեր: Զիդանը կարողացել է անել այնպես, որ այս աստղերը դառնան մեկ միասնական թիմ:
Սիրարփի Աղաբաբյան