
Ավստրիայում այսօր նախագահական ընտրություններ են անցկացվում

Այսօր՝ դեկտեմբերի 4-ին, Ավստրիայում անցկացվում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, հայտնում է DW-ն:
Ավստրիայում առաջին ընտրատեղամասերը բացվել են տեղական ժամանակով ժամը 07.00-ին:
Երկրի ղեկավարի պաշտոնին հավակնում է երկու թեկնածու՝ անկախ թեկնածու և «Կանաչներ» կուսակցության նախկին առաջնորդ Ալեքսանդեր Վան դեր Բելլենը և «Ազատության ավստրիական կուսակցության» թեկնածու Նորբերտ Հոֆերը:
Պարաբերականը գրում է, որ երկրորդ փուլում հաղթելու դեպքում Նորբերտ Հոֆերը կդառնա առաջին աջ արմատական նախագահը, որն ընտրվում է Եվրոպայում Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից ի վեր:
Վերջին ընտրատեղամասերը երկրում փակվելու են տեղական ժամանակով ժամը 17.00-ին։ Դրանից հետո Ավստրիայի ԿԸՀ-ն կհրապարակի քվեարկության նախնական արդյունքները։
Ավստրիայի նախագահական ընտրությունների առաջին փուլը կայացել է 2016թ. ապրիլին, դրան մասնակցել է 6 թեկնածու: