
Կուբայում վերջին հրաժեշտն են տալիս Ֆիդել Կաստրոյին

Կուբայի արևելքում գտնվող Սանտյագո դե Կուբա քաղաքում տեղի է ունենում բազմահազարանոց սգո եերթ՝ նվիրված Ֆիդել Կաստրոյի հիշատակին:
Անտոնիո Մասեոյի անվան հրապարակում հավաքվել են քաղաքի հազարավոր բնակիչներ:
Ցույցի մասնակիցները վանկարկել են «Ես Ֆիդելն եմ», շատերը իրենց հետ կրել են ազգային դրոշներ:
Միտինգը ղեկավարել է Կուբայի Կոմկուսի ու նախարարների խորհրդի ղեկավար Ռաուլ Կաստրոն, դրան մասնակցել են Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը, Վենեսուելայի առաջնորդ Նիկոլաս Մադուրոն, Բրազիլիայի նախկին նախագահներ Լուլա դա Սիլվան ու Դիլմա Յուսեֆը:
Ֆիդել Կաստրոյի հուղարկավորությունը տեղի կունենա Սանտյագո դե Կուբայում, որտեղ նա ծնվել է: