
Հալեպում լիբանանցի ռազմական թղթակից է սպանվել

Հալեպի Շեյխ Սաիդ արվարձանում նկարահանումների ժամանակ սպանվել է լիբանանցի ֆոտոթղթակից Հասան Շարիֆ Ջազան, հայտնում է արաբական SANA գործակալությունը:
Նշվում է, որ լիբանանցի ռազմական լուսանկարիչն սպանվել է երեկ իր աշխատանքային պարտականությունների կատարման ժամանակ:
Լրագրողը ծնվել է 1989 թվականին Սիրիայում` Հալեպի նահանգի հյուսիում՝ Նուբլ քաղաքում:
Նա լուսանկարել է Սիրիայի կառավարական բանակի և նրա դաշնակիցների ռազմական գործողությունները Հալեպ նահանգի հարավում: