
ՅՈՒՆԵՍԿՕ-ն հիմնադրամ կստեղծի թեժ կետերում համաշխարհային ժառանգության օբյեկտների պաշտպանության համար

ԱՄԷ-ում ՅՈՒՆԵՍԿՕ-ի երկօրյա համաժողովի ընթացքում որոշում է կայացվել ստեղծել հիմնադրամ և հարթակների ցանց զինված հակամարտությունների գոտում համաշխարհային ժառանգության օբյեկտների պաշտպանության և դրանց ժամանակավոր պահպանության համար, հայտնում է DW-ն:
Համաշխարհային ժառանգության ավելի քան 50 մշակութային օբյեկտ է գտնվում ոչնչացման սպառնալիքի տակ:
Դրանցից շատերը տուժել են Սիրիայի, Իրաքի, Եմենի ռազմական գործողությունների հետևանքով:
Բացի այդ՝ մշակութային օբյեկտներին սպառնում են բնական աղետներն ու բնապահպանական խնդիրները:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաժողովի աշխատանքներին մասնակցել է մոտ 40 երկրի ներկայացուցիչ: