«Կարմիր խաղալիքներով Սուրբ ծննդյան տոնածառն իմ կնոջ մեծ սխալն է». «Էվերթոնի» գլխավոր մարզիչ
«Էվերթոնի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը մեկնաբանել է թիմի երկրպագուների կողմից իր հասցեին արված քննադատությունը՝ կապված Թվիթերում հրապարակված Սուրբ ծննդյան տոնածառի լուսանկարի հետ, որը զարդարված է եղել կարմիր գույնի խաղալիքներով:
«Կարմիր խաղալիքներով Սուրբ ծննդյան տոնածառն իմ կնոջ մեծ սխալն է: Ես գերադասում եմ կապույտ գույնը, բայց առաջվա պես սիրում եմ կարմիր գինին»,- Կումանին է մեջբերում Mirror-ը:
Նույն օրը Կումանն իր թվիթերյան էջում հրապարակել էր մեկ այլ տոնածառի լուսանկար, որը զարդարված էր սպիտակ խաղալիքներով:
«Ավելի լա՞վ գույներ են»,- լուսանկարին կից գրել է Կումանը:
Նախօրեին «Էվերթոնի» երկրպագուները Թվիթերում քննադատել էին թիմի մարզչին՝ արմիր խաղալիքներով զարդարված տոնածառի լուսանկարի պատճառով, որը խորհրդանշում է իրենց ոխերիմ թշնամուն՝ «Լիվերպուլին»:
Պատրաստեց Անի Գաբուզյանը