Կալիֆոռնիայի գիշերային ակումբում բռնկված հրդեհի զոհերի թիվը կարող է հասնել մինչև 40-ի
Տասնյակ մարդիկ են անհետ կորած համարվում Կալիֆոռնիայի Օկլենդ քաղաքի մշակութային կենտրոնում երեկույթի ժամանակ ծագած հրդեհից հետո:
Պաշտոնապես հաստատվել է 9 մարդու մահվան փաստը, սակայն զոհերի թիվը կարող է հասնել մինչև 40-ի, նախազգուշացրել է Օկլենդի հրշեջ ծառայության ղեկավար Թերեզա Դելոշ-Ռիդը: Այս մասին տեղեկացնում է New York Times-ը:
Շինությունում գտնվողների թիվը գնահատվում է 50-100 մարդ: Ավելի հստակ տվյալներ չկան, քանի որ միջոցառման տոմսերը չեն վաճառվել:
Հրդեհը ծագել է ուրբաթ՝ տեղի ժամանակով ժ. 23:30-ին (Երևանի ժամանակով ժ. 11:30-ին):
Հրդեհի առաջացման պատճառը հայտնի չէ:
31st- pic.twitter.com/8TX6jk0iYq
— Oakland Firefighters (@OaklandFireLive) December 3, 2016