
Ռաուլ Կաստրոն երդվել է հավատարիմ մնալ հանգուցյալ եղբոր գործին

Կուբայի Կոմկուսի ու նախարարների խորհրդի ղեկավար Ռաուլ Կաստրոն խոստացել է շարունակել իր եղբոր՝ Ֆիդելի գործը, որը մահացել էր նոյեմբերի 25-ին:
«Մենք երդվում ենք պաշտպանել մեր հայրենիքն ու սոցիալիզմը»,- հայտարարել է նա շաբաթ օրը Սանտյագո դե Կուբա քաղաքի Անտոնիո Մասեոյի անվան հրապարակում կազմակերպված միտինգում, որտեղ Հավանայից հասցվել էր Ֆիդել Կաստրոյի մոխիրը:
Նա նաև հայտնել է, որ հանգուցյալը խնդրել է իր հիշատակին հուշարձաններ չկանգնեցնել և իր անունով տարբեր շինություններ չանվանակոչել:
Ֆիդել Կաստրոյի հուղարկավորությունը տեղի կունենա այսօր Սանտյագո դե Կուբայում, որտեղ նա ծնվել է: