Բաժիններ՝

Իտալացի ընտրողները համազգային քվեարկությամբ վճռում են երկրի վարչապետ Ռենցիի ճակատագիրը

Այսօր Իտալիայիում անցկացվում է համազգային հանրաքվե Սենատի բարեփոխման վերաբերյալ (երկրի խորհրդարանի վերին պալատը), որը նախաձեռնել է ձախ կենտրոնամետ վարչապետ Մատեո Ռենցին, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Քվեարկությանը սկզբունքային նշանակություն է տվել Ռենցիի խոստումը՝ պարտության դեպքում ներկայացնել հրաժարական, ինչը, համաձայն կանխատեսումների, այդպես էլ տեղի է ունենալու:

Փորձագետների կանխատեսմամբ՝ Սենատի կազմն ու լիազորություններն ինքնին այնքան էլ կարևոր չեն հասարակության համար, սակայն քաղաքացիները, որոնք դժգոհ են Մերձավոր Արևելքից ժամանած փախստականների թվի ավելացումից ու տնտեսական ստագնացիայից, հնարավորություն են ստացել արտահայտել իրենց դժգոհությունը:

Քվեարկությունը մեկնարկել է տեղի ժամանակով ժ. 07.00-ին (Երևանի ժամանակով ժ. 10.00-ին և կտևի մինչև ժ. 23:00-ը:

Արդյունքները կհրապարակվեն երկուշաբթի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031