
«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոն կորակազրկվի 4 խաղով

Արգենտինացին բաց կթողնի «Արսենալի» հետ խաղը:
Ֆուտբոլային ասոցիացիան կորակազրկի Սերխիո Ագուերոյին 4 խաղով «Չելսիի» հետ խաղում կարմիր քարտ ստանալու պատճառով: Հանդիպման վերջում արգենտինացին հեռացվեց դաշտից Դավիդ Լուիսի նկատմամբ թուլ տված ֆոլից հետո:
Սեպտեմբերին Ագուերոն արդեն ունեցել է որակազրկում 3 խաղով՝ կարմիր քարտի և արմունկով «Վեսթ Հեմի» պաշտպան Ուինսթոն Ռիդին հարվածելու համար, դրա համար էլ պատիժը կխստացվի:
«Չելսին» հաղթեց «Մանչեսթեր Սիթիին» 3:1 հաշվով:
2016-17թթ. մրցաշրջանում Ագուերոն դարձել է 16 գոլի հեղինակ:
https://twitter.com/AidanMUFC_/status/805060508709691392
Պատրաստեց Անի Գաբուզյանը