
«Որոշ գործընթացներ Անգլիայում ես հասկանալ չեմ կարող». Պեպ Գվարդիոլա

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչը ընդունել է «Չելսիի» հաղթանակը:
«Իմ շնորհավորանքները «Չելսիին». նրանք հաղթեցին: Մենք իսկապես լավ էինք խաղում, պահեր էինք ստեղծում և վերահսկում էինք գնդակը:
«Չելսիի» մոտեցումը ֆուտբոլին այլ է. Դուք չեք սպասում, որ նրանք կստեղծեն 25 պահ: Նրանք ստեղծեցին 3 պահ և խփեցին 3 գոլ»,- Պեպին է մեջբերում BBC-ն:
Գվարդիոլան մեկնաբանել է նաև Սերխիո Ագուերոյի նկատմամբ Դավիդ Լուիսի ֆոլի հետ կապված դրվագը. «Ինձ հրավիրել են այս երկիր մարզելու և մեծագույն հաճույք է այստեղ աշխատելը: Բայց որոշ գործընթացներ ես այստեղ հասկանալ չեմ կարող»:
«Չելսին» 3:1 հաշվով հաղթեց «Մանչեսթեր Սիթիին»:
Պատրաստեց Անի Գաբուզյանը