
«Խաղի որակով «Մանչեսթեր Սիթին» լավագույն թիմն է լիգայում». Անտոնիո Կոնտե

Իսկ հիմա՞ ով է լավագույնը:
«Ես կարծում եմ, այսօր բարդ խաղ էր: Բաց՝ մինչև վերջ: Երկու թիմերն էլ շատ պահեր ստեղծեցին:
Կարծում եմ, «Մանչեսթեր Սիթին», իհարկե, լիգայի լավագույն թիմն է՝ ըստ խաղի որակի: Բայց ես ուժեղ բնավորություն և խաղի լավ կազմակերպում տեսա իմ ֆուտբոլիստների մոտ: Նույնիսկ դժվար պահերին մենք չկորցրեցինք կենտրոնացումը, իսկ դա շատ կարևոր է առաջ գնալու համար»,- ասել է Կոնտեն ESPN-ին:
«Չելսին» ԱՊԼ-ի 14-րդ տուրում հաղթեց «Մանչեսթեր Սիթիին» 3:1 հաշվով:
«Չելսին» զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը