Բաժիններ՝

Անհրաժեշտության դեպքում ՀՀ մշակույթի նախարարը պատրաստ է տեղափոխվել և աշխատել Գյումրիում

Անհրաժեշտության դեպքում ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը պատրաստ է տեղափոխվել և աշխատել Գյումրիում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»­-ը, այս մասին դեկտեմբերի 2-­ին Գյումրիում լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ նշեց Արմեն Ամիրյանը՝ փաստելով, որ իր համար Հայաստանի ցանկացած անկյուն էլ հարազատ:

ՀՀ մշակույթի նախարարությունը Գյումրի տեղափոխելու մասին խոսակցություններ մի քանի տարի առաջ էլ են եղել, սակայն այդ խոսակցությունները գործնական փուլ չեն անցել:

«Եթե անհրաժեշտություն լինի՝ ինչու ոչ: Կարծում եմ, ցանկացած հայի համար, առավել ևս ցանկացած նախարարի, Հայաստանի Հանրապետության որ անկյունում էլ լինի շատ հոգեհարազատ ու պարտավորեցնող պետք է լինի աշխատելը: Լինի մայրաքաղաք, կամ հեռավոր մի գյուղ՝ ես որևէ տարբերություն չեմ տեսնում: Կարևորն իրապես նվիրվել աշխատանքին և ծառայել ոլորտին և ժողովրդին: Ես մեծ սիրով պատրաստ եմ ընդունելու առաջարկը, եթե լինի նման որոշում, բայց առայժմ դրանք խոսակցություններ են»,­- նշեց Արմեն Ամիրյանը:

Արմենուհի Մխոյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս