
«Սուր շնչառական վիրուսների պատճառով դասապրոցեսն ընդհատելու անհրաժեշտություն չկա». Լևոն Մկրտչյան

ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանն ասյօրվա ասուլիսին հայտարարեց, որ այս պահին սուր շնչառական վիրուսների պատճառով դասապրոցեսն ընդհատելու անհրաժեշտություն չկա.
«Ես մի քանի անգամ խոսել եմ առողջապահության նախարարի հետ, և նա տեղեկացրել է, որ հիվանդ երեխաների թվի նվազման միտում կա, ուստի ամենևին էլ դասապրոցեսն ընդհատելու անհրաժեշտություն չկա: Եթե կարիք լինի, մենք այդ փորձն ունենք, դասերը կդադարեցնենք: Բոլոր այն դպրոցներում, որտեղ 15%-ից բարձր է հիվանդ երեխաների թիվը, ԱՆ խորհրդատվությամբ՝ առաջարկել ենք պրոֆիլակտիկ քայլեր անել: Ես, որպես նախարար, պատրաստ եմ քայլեր անել, որպեսզի դա չծավալվի»:
Նա նշեց, որ դասապրոցեսը դադարեցվում է միայն առողջապահության նախարարության համապատասխան որոշմամբ. «Այսինքն` մենք պետք է նրանցից ահազանգը ստանանք, որ վիրուսի աճման միտում կա, որից հետո միայն որոշում կայացվի»: