Բաժիններ՝

«Նա 1-2 անգամ թեթև հպվում էր գնդակին և իրար էր խառնում ողջ հարձակման գիծը». Նևիլը՝ Մխիթարյանի մասին

Անգլիայի լիգայի գավաթի քառորդ եզրափակչի` «Վեսթ Հեմի» դեմ խաղում «Մանչեսթեր Յունայթեդի» և Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի գործողությունների մասին է խոսել մանչեսթերյան ակումբի նախկին ֆուտբոլիստ Ֆիլ Նևիլը:

Նևիլը նշել է, որ Մխիթարյանը պետք է լինի մեկնարկային կազմում:

«Մոուրինիոն սկսել է ավելի շատ վստահել Մխիթարյանին և դրան նպաստում է Մխիթարյանի խաղը:

Միկին ֆանտաստիկ էր: Այնքան տպավորիչ էր Մխիթարյանի հպումները գնդակին: Նա մեկ երկու անգամ թեթև հպվում էր գնդակին և իրար էր խառնում ողջ հարձակման գիծը: Նա ստիպում էր Ռունիին, Մարսիալին, Իբրահիմովիչին մտնել խաղի մեջ»,- նշել է Ֆիլ Նևիլը:

Նևիլը նշել է, որ Մոուրինիոն հրաշալի լուծում էր գտել հարձակվողների համար և լավագույն ֆուտբոլիստի կոչմանը հավակնում էին հարձակման գծի բոլոր ֆուտբոլիստները:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031