Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնը կսկսի գործլ մինչև տարեվերջ

Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնը կհիմանդրվի և իր գործունեությունը կսկսի մինչև այս տարեվերջ: Այս մասին այսօր կառավարության նիստում տեղեկացրեց վարչապետ Կարեն Կարապետյանը: Ըստ նրա՝ կենտրոնը լինելու է կառավարությանը կից և գործելու է հանրային-մասնավոր գործընկերության ձևաչափով:

«Այս կենտրոնի հիմնական գործառույթն է լինելու կառավարության համար երկարաժամկետ ռազմավարության և տարբեր գերակա ուղղություններով երկարաժամկետ և կարճաժամկետ բարեփոխումների հայեցակարգերի և փաթեթների մշակումը՝ մասնավոր հատվածի հետ սերտ համագործակցության միջոցով: Տեղեկացնեմ, որ այդ հարթակը մենք մի քանի անգամ օգտագործել ենք, եղել են բազմաթիվ քննարկումներ»,- ասաց նա:

Վարչապետը նախարարություններին ու գերատեսչություններին հանձնարարեց մեկշաբաթյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել բոլոր ռազմավարություններն ու բարեփոխումների հայեցակարգերը, որոնց կենտրոնում կամփոփվեն:

Կ.Կարապետյանը հանձնարարեց նաև երեքշաբթայա ժամկետում ներկայացնել այդ ռազմավարությունների և բարեփոխումների հայեցակարգերի իրագործման համար անհրաժեշտ ռեսուրսների առկայության վերաբերյալ տեղեկանք՝ համապատասխան հիմնավորումներով:

 

Տեսանյութեր

Լրահոս