
ԶԼՄ-ները հայտնել են iPhone 7 Plus սմարթֆոնի պայթելու առաջին դեպքի մասին

Reddit սոցկայքի օգտատերերից մեկը հայտնել է iPhone 7 Plus սմարթֆոնի պայթելու մասին` տեղադրելով վերջինիս լուսանկարը սոցկայքում: Այս մասին տեղեկացնում է Interfax-ը:
Օգտատիրոջ խոսքով` նա նույնիսկ չի հասցրել օգտվել հեռախոսից, երբ այն պայթել է գնորդին փոխանցելու ճանապարհին:
Ինչպես ընկերությունն է հայտարարել, սարքավորման պահեստավորման մարտկոցները անվտանգ են, սակայն կարող են վտանգ ներկայացնել, եթե խախտված է մարտկոցի ծածկույթների հերմետիկությունը: Այդ դեպքում հնարավոր է` պայթի մարտկոցը, ինչպես նաեւ ինքնին հեռախոսը:
Այլ գնորդներից եւ օգտատերերից դեռեւս որեւէ բողոք չի ներկայացվել:
Դեպքի առնչությամբ զուգահեռներ են տարվում նաեւ Samsung Galaxy Note 7-ի հետ, քանի որ մինչ այժմ գրանցվել է հեռախոսի պայթելու 35 դեպք: