
Կառլեն Մկրտչյանը շարունակում է մարզվել անհատական ծրագրով

Հայաստանի ազգային հավաքականի և Մախաչկալայի «Անժի»-ի կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանը շարունակում է մարզվել անհատական ծրագրով և դեռևս չի վերսկսել լիարժեք մարզումները: Այդ մասին հաղորդում է «Անժի»-ի պաշտոնական կայքը:
Մկրտչյանը ծնկատակի մկանի վնասվածք էր ստացել Հայաստանի հավաքականի մարզման ժամանակ սեպտեմբերի 4-ին Կոպենհագենում տեղի ունեցած Դանիայի դեմ աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի խաղից առաջ: Մկրտչյանը չի հրավիրվել նաև Հայաստանի հավաքական, որը հոկտեմբերի 8-ին ընդունելու է Ռումինիայի, իսկ հոկտեմբերի 11-ին հյուրընկալվելու Լեհաստանի ընտրանուն: