
Չեխիայի նախագահը կողմ է արտահայտվել ԵՄ-ի հետ Ռուսաստանի վիզային ռեժիմի դյուրացմանը

Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը հայտարարել է, որ վիզային սահմանափակումները խանգարում են Չեխիայի և Ռուսաստանի միջև բնականոն փոխազդեցությանը:
«Դեռեւս նախքան ԵՄ-Ռուսաստան պատժամիջոցային պատերազմի մեկնարկը ես կողմ էի արտահայտվում ռուսների համար վիզային ռեժիմի լիակատար չեղարկմանը», այս մասին Lenta.ru-ի հետ զրույցում նշել է Չեխիայի նախագահը: Նրա խոսքով` Չեխիայի կողմից ռուս քաղաքացիներին երկարաժամկետ վիզա չտրամադրելը պայմանավորված է անցյալի գործոններով.
«20 տարի առաջ մենք շատ էինք վախենում ռուսական, հիմնականում՝ ուկրաինական մաֆիայից: Այս երկրների վարձու մարդասպանները սպանում էին Չեխիայի ձեռներեցներին: Մենք այն ժամանակ միամտորեն կարծում էինք, որ վիզային ռեժիմ սահմանելը մեզ կազատի այդ խնդիրներից»,- ասել է Զեմանը:
Նախագահը հայտնի է իր ռուսամետ դիրքորոշմամբ: Նա ոչ մեկ անգամ է կողմ արտահայտվել ԵՄ պատժամիջոցների վերացմանը եւ ԵՄ Ռուսաստան երկխոսության վերահաստատմանը: