
Արոնյանը սևերով ոչ-ոքի խաղաց Տալի հուշամրցաշարի առաջատարի հետ

Գրոսմայստեր Լևոն Արոնյանը սև խաղաքարերով ոչոքի է խաղացել Մոսկվայում անցկացվող Միխայիլ Տալի հուշամրցաշարի չորրորդ տուրում։ Մրցաշարի առաջատար Յան Նեպոմնյաշչիի հետ պարտիան ավարտվել է 43-րդ քայլին։ Լևոն Արոնյանը այս հուշամրցաշարի բոլոր չորս հանդիպումներն էլ ավարտել է ոչ-ոքի՝ վաստակելով երկու միավոր։
Մրցաշարի չորրորդ տուրի մյուս չորս պարտիաները դեռ շարունակվում են։ 3-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը գլխավորում էին Յան Նեպոմնյաշչին և Անիշ Գիրին, ովքեր վաստակել էին 2,5-ական միավոր: Առաջատարներից կես միավորով ետ էր մնում և երրորդ հորիզոնականում ընթանում Վիշվանաթան Անանդը, իսկ Լևոն Արոնյանը վաստակել էր 1,5 միավոր և կիսում էր 47-րդ հորիզոնականները: