18 ֆուտբոլիստներ հրավիրվել են Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքական
Հոկտեմբերի 7-ին և 11-ին Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականը կանցկացնի Եվրոպայի մինչև 21 տարեկանների 2017թ. առաջնության վերջին 2 հանդիպումները՝ համապատասխանաբար հյուրընկալվելով Լյուքսեմբուրգի և սեփական հարկի տակ ընդունելով Ուելսի հավաքականներին: Պատրաստվելով այդ հանդիպումներին՝ Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականը հոկտեմբերի 3-ից կանցկացնի մարզական հավաք ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում: Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Բարսեղյանը հավաքական է հրավիրել հետևյալ 18 ֆուտբոլիստներին.
Դարպասապահներ
Արման Մելիքսեթյան «Արարատ»
Գրիգոր Մակարյան «Բանանց»
Պաշտպաններ
Արամ Շահնազարյան «Փյունիկ»
Արմեն Մանուչարյան «Փյունիկ»
Սերոբ Գրիգորյան «Փյունիկ»
Արթուր Քարտաշյան «Փյունիկ»
Համլետ Ասոյան «Գանձասար-Կապան»
Գևորգ Խուլոյան «Բանանց»
Կիսապաշտպաններ
Գոռ Աղբալյան «Հերակլես» (Հոլանդիա)
Արտյոմ Սիմոնյան «Ցյուրիխ» (Շվեյցարիա)
Ալիկ Առաքելյան «Փյունիկ»
Պետրոս Ավետիսյան «Փյունիկ»
Հակոբ Հակոբյան «Բանանց»
Ալեքսանդր Հովհաննիսյան «Բանանց»
Նաիրի Մինասյան «Բանանց»
Հարձակվողներ
Ռազմիկ Հակոբյան «Փյունիկ»
Էրիկ Պետրոսյան «Փյունիկ»
Օրբելի Համբարձումւյան «Բանանց»