Բաժիններ՝

«ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հոկտեմբերի երկրորդ կեսին կժամանեն տարածաշրջան». Մամեդյարով

Ադրբեջանական APA գործակալության հաղորդմամբ՝ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հոկտեմբերի երկրորդ կեսին կժամանեն տարածաշրջան։

«Ամենայն հավանականությամբ՝ այցը տեղի կունենա հոկտեմբերի երկրորդ կեսին։ Այցի օրը ճշտվում է։ Նրանք կժամանեն Ադրբեջան և Հայաստան»,- ասել է Մամեդյարովը։
Վերջինս հիշեցրել է, որ առանձին հանդիպումներ է ունեցել ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ։

«Համանախագահները կարծում են, որ մենք պետք է շարունակենք մեր աշխատանքը։ Նրանք հայտարարել են հաջորդ ամիս տարածաշրջան այցելելու մտադրության մասին։ Հնարավոր է, որ այցից հետո նրանք ինչ-որ առաջարկներ անեն՝ կապված նախագահների հանդիպման հետ»,- ասել է Մամեդյարովը։

Նա հայտնել է, որ մինչ Նյու Յորք ուղևորվելը Մոսկվայում հանդիպել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ։

«Սանկտ Պետերբուրգում նախագահների հանդիպման ժամանակ նաև նշվել էր, որ գործընթացը առաջ մղելու համար անհրաժեշտ է հանդիպումներ անցկացնել»,- ասել է Մամեդյարովը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս