Բաժիններ՝

Թբիլիսիում զինված հարձակում է իրականացվել բանկի մասնաճյուղի վրա

Զինված տղամարդը գումար պահանջելու նպատակով ներխուժել է Թբիլիսիի ծայրամասում՝ Գլդանիում գտնվող Liberty Bank-ի մասնաճյուղ, հայտնում է «Գրուզիա օնլայնը»։
Հարձակումը տեղի է ունեցել այսօր առավոտյան։ Բանկի աշխատակիցը հասցրել է ոստիկանություն կանչել։ Երբ իրավապահները ժամանել են դեպքի վայր, չարագործը կրակ է բացել ու հեռացել անհայտ ուղղությամբ։

Հրաձգության հետևանքով ոստիկանության 1 աշխատակից վիրավորվել է, հայտնել են Վրաստանի ներքին գործերի նախարարությունից։ Ներկայումս ոստիկանը հոսպիտալացվել է և նրա առողջությանը ոչինչ չի սպառնում։

Գերատեսչությունը չի հայտնել՝ արդյոք հարձակվողը հասցրել է իր հետ բանկից գումար վերցնել։ Կատարվում են որոնողական աշխատանքներ վերջինիս հայտնաբերելու ուղղությամբ։

Հարուցվել է քրեական գործ Վրաստանի ՔՕ «ավազակային հարձակում» հոդվածով, ինչը նախատեսում է 5-7 տարվա ազատազրկում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս