 
                        Ջրհեղեղ՝ Բաքվում
 
                                    Սեպտեմբերի 28-ին տեղացած հորդառատ անձրևների հետևանքով Բաքվի որոշ հատվածներում ջրածածկ են եղել սեփական տների բակերը, փողոցներ և մայրուղիներ, տրանսպորտի երթևեկությունը դադարեցվել է։ Այս մասին հայտնում է ադրբեջանական haqqin.az պորտալը։
Անձրևի հետևանքները վերացնելու համար Բաքվի շրջաններ են անմիջապես ուղարկվել Հատուկ ռիսկի փրկարարական ծառայության, Հրշեջ պահպանության պետական ծառայության կենդանի ուժ ու տեխնիկա:
Փրկարարական օպերացիաների հետևանքով ջրածածկ եղած տներից տարհանվել է 35 մարդ, որից 17-ը՝ երեխաներ։ Ներկայումս կատարվում են ջրածածկ տարածքներից ջրահեռացման աշխատանքներ։
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        