 
                        Կառավարությունը կանխավճար հատկացրեց ՌԴ-ից վարկ ստանալու համար
 
                                    ՀՀ կառավարությունը կանխավճար հատկացրեց Ռուսաստանից պաշտպանական վարկ ստանալու համար: Մասնավորապես, ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանը գործադիրին ներկայացրեց «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավ啡րության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի N 1555-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագիծը, որով էլ առաջարկվում է կանխավճար հատկացնել:
«Հայկական կողմը պետք է ներդնի 214,2 մլն ռուբլի կամ համաձայնագրով նախատեսված գումարի 10 տոկոսը: Կանխավճարն անհրաժեշտ է վարկն ստանալու համար, իսկ վարկը՝ անհրաժեշտ ինժեներական և մեքենայացված տեխնիկա գնելու»,- ասաց Օհանյանը:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        