Օբաման Սիրիայի համար «ավելի կոշտ միջոցառումներ» է նախապատրաստում. Reuters
ԱՄՆ-ը կարող է «ավելի կոշտ միջոցառումներ» ընդունել՝ ի պատասխան Սիրիայի նախագահ Բաշար Ասադի զորքերի կողմից Ռուսաստանի աջակցությամբ Հալեպի գրոհման, գրում է Reuters-ը։
Սպիտակ տունը ներկայումս ուսումնասիրում է նման հնարավորությունը։ Գործակալության աղբյուրները պատմել են, որ արագությունը, որով Ասադը շարժվում է Հալեպի ուղղությամբ, Բարաք Օբամայի վարչակազմի որոշ ներկայացուցիչների անակնկալի է բերել։
«Հալեպի վերադարձը կառավարական ուժերի վերահսկողության ներքո կնշանակի Ասադի իշխանության վերականգնումը շրջանի ամենակարևոր քաղաքի նկատմամբ և կործանարար հարված կհասցնի ապստամբներին»,- պատմել է աղբյուրը։
Պաշտոնատար անձանց խոսքով՝ նախ՝ Վաշինգտոնը կարող է խզել Սիրիայի հարցով Ռուսաստանի հետ երկխոսությունը։
Արձագանքման հնարավոր միջոցառումների թվում են մասնավորապես, դաշնակիցների թույլտվությունը՝ ավելի ժամանակակից զենք տրամադրել սիրիացի ապստամբներին։
Միևնույն ժամանակ, քիչ հավանական է, որ ԱՄՆ ավիացիան կարող է հարված հասցնել Սիրիայի կառավարական զորքերի ավիաբազային, քանի որ կա ռուսաստանցի զինվորականների շրջանում կորուստների հավանականություն։
Նշվում է, որ Օբաման սխալ է թույլ տվել, երբ չպահեց խոստումը՝ սկսել Սիրիայի ռմբակոծումը, եթե Ասադը քիմիական զենք կիրառի։
Ավելի վաղ Օբաման հայտարարել էր, որ դա կդառնա «կարմիր գիծ», սակայն չէր զսպել իր խոստումն ու չէր իրականացրել իր սպառնալիքը։
Նշվում է, որ ցանկացած պարագայում զենքի մատակարարումները չեն ներառի զենիթա-հրթիռային համալիրների մատակարարումներ, քանի որ դրանք կարող են ընկնել ահաբեկիչների ձեռքը։
Դիտարկվում է նաև հավելյալ կոնտինգենտ ուղարկելու գաղափարը քրդական ստորաբաժանումներին և Սիրիայի ապստամբներին խորհրդատվություն ցուցաբերելու համար։
Նշվում է, որ այդ քննարկումները դեռ Օբամայի վարչակազմի աշխատակիցների մակարդակում են, սակայն վերջնական խորհրդատվություններ որոշման ընդունման համար ԱՄՆ նախագահը դեռ չի մշակել։