
Բաքվում բացվում է հինգերորդ Միջազգային մարդասիրական ֆորումը

Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում բացվում է հինգերորդ Միջազգային մարդասիրական ֆորումը, որն անցկացվում է Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Իլհամ Ալիևի հովանու ներքո, տեղեկացնում է TASS-ը:
Երկօրյա ֆորումին, որի բացման արարողությունը կկայանա Հեյդար Ալիևի անվան կենտրոնում, ներկա կլինեն 75 երկրներից ժամանած քաղաքական գործիչներ, գիտնականներ, մշակույթի ու արվեստի գործիչներ, ինչպես նաև 9 միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Գործակալությանը հայտնել են, որ միջոցառմանը կմասնակցի 13 Նոբելյան մրցանակակիր, մի շարք երկրների կառավարության նախկին ղեկավարներ և
նախկին նախագահներ։
Ռուսական պատվիրակությունը լինելու է ամենաբազմանդամներից մեկը։
Ֆորումի կազմակերպիչների խոսքով՝ Բաքվի ֆորումը «ենթադրում է քննարկել 21-րդ դարի մարդասիրական խնդիրները, հեռանկարներն ու մարտահրավերները՝ հաշվի առնելով գլոբալիզացվող աշխարհի իրողությունները»։
Սպասվում է, որ բացման արարողությանը հանդես կգան նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և ՌԴ կառվարության փոխնախագահ Օլգա Գոլոդեցը։