ԱՄՆ-ը նախազգուշացրել է Ռուսաստանում ահաբեկչությունների մասին
ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին հայտարարել է ծայրահեղականների կողմից Ռուսաստանի քաղաքների վրա հարձակումների և Սիրիայում ռուս զինվորականների կորուստների մասին, հայտնում է RIA Novosti-ն։
«Հետևանքներն այնպիսին են, որ Սիրիայում քաղաքացիական պատերազմը կշարունակվի, ծայրահեղականները, ծայրահեղական խմբերը շարունակում են օգտվել Սիրիայում առկա իշխանական վակուումից՝ իրենց գործողությունները ընդլայնելու համար, որոնք, անկասկած, ներառելու են հարվածներ ռուսական շահերին, հնարավոր է, անգամ ռուսական քաղաքներին։
Ռուսաստանը կշարունակի տուն ուղարկել իր զինվորականներին՝ պարկերի մեջ, և նրանք (ռուսաստանցիները) կշարունակեն կորցնել ռեսուրսներ, հնարավոր է, անգամ՝ ինքնաթիռներ»,- հայտարարել է Քիրբին՝ պատասխանելով Սիրիայում բռնության շարունակության դեպքում հետևանքների մասին հարցին։