Բաժիններ՝

Ռուսաստանը պատրաստ է համագործակցել ԱՄՆ-ի հետ Սիրիայի ճգնաժամը հաղթահարելու նպատակով

Ի պատասխան ԱՄՆ-ի կտրուկ հայտարարությունների՝ Ռուսաստանն ասում է, որ պատրաստ է Վաշինգտոնի հետ շարունակել Սիրիայի ճգնաժամի կարգավորման աշխատանքը, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Ինչպես հայտարարել է նախօրեին կայացած ճեպազրույցում ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետի օպերատիվ գլխավոր վարչության պետի տեղակալ Վիկտոր Պոզնիխիրը, նման որոշում ընդունվել է Ռուսաստանի նախագահի հանձնարարությամբ։

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին սպառնացել էր կասեցնել Մոսկվայի հետ համագործակցությունը Սիրիայի հարցով, եթե սիրիական զորքերն ու ռուսական ավիացիան չդադարեցնեն հարվածներ հասցնել Հալեպ քաղաքին։

ԱՄՆ Պետդեպի ներկայացուցչի խոսքով՝ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ զրույցի ընթացքում Քերին խորը անհանգստություն է հայտնել՝ կապված այն բանի հետ, որ ռազմական գործողությունների հետևանքով տառապում են խաղաղ բնակիչներ, գնդակոծվում են հիվանդանոցները, ջրատարներն ու քաղաքային մյուս ենթակառուցվածքները։

Ի պատասխան՝ Լավրովը հայտարարել է, թե սիրիական որոշ խմբավորումներ, որոնք ՌԴ-ում ահաբեկչական են համարվում, զենք են ստանում ամերիկացիներից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս