Բաժիններ՝

«Բռնցքամարտում բոլորը գիտեն, որ Ֆյուրիի և Կլիչկոյի միջև մենամարտը տեղի չի ունենալու»

Ռևանշին սպասել հարկավոր չէ:

«Ես ուզում էի, որպեսզի Ֆյուրի-Կլիչկո մենամարտը կայանար, քանի որ մենք Ջոշուայի հետ հետաքրքրված էինք Ֆյուրիի հետ մենամարտում: Բայց բոլորը բռնցքամարտում գիտեն, որ Ֆյուրի-Կլիչկո մենամարտը տեղի չի ունենալու: Ես ընդհանրապես կարծում եմ, որ բրիտանացին այլևս ռինգ դուրս չի գա:

Ոմանք չեն կարողանում հաղթահարել այն, որ գտնվում են ուշադրության կենտրոնում և հնարավոր է, Ֆյուրին մտածում է, որ ինքն արդեն երբեք նորից չի վերապրի այն զգացմունքը, որն իրեն պատճառել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը»,- BBC-ին է հայտարարել Էդդի Հերնը՝ բրիտանացի բռնցքամարտիկ Էնտոնի Ջոշուայի պրոմոուտերը:

Ի սկզբանե Ֆյուրիի և Կլիչկոյի միջև ռևանշ մենամարտը պետք է տեղի ունենար հուլիսի 9-ին Մանչեսթերում, բայց հետաձգվեց մինչև հոկտեմբերի 29-ը՝ բրիտանացու ոտքի վնասվածքի պատճառաբանությամբ:

Սեպտեմբերի 24-ին Ֆյուրին 2-րդ անգամ հետաձգեց Կլիչկոյի հետ մենամարտը, այս անգամ բժշկական ցուցումների պատճառով:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս