Բաժիններ՝

«RSS feed-երը կարևոր են լրատվամիջոցների ու լրահոսին հետևողների համար». Սամվել Մարտիրոսյան

Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանի կարծիքով՝ շատ կայքերի ու ընթերցողների կողմից մոռացության մատնված RSS feed-երը կարևոր են լրատվամիջոցների ու լրահոսին հետևողների համար։

168.am-ի հետ զրույցում նա նշեց, որ RSS feed-երի մասին մարդիկ մի քիչ մոռացել են, որովհետև նրանց մեծ մասը նորություններին բաժանորդագրվում է կամ Facebook-ի, կամ Twitter-ի միջոցով.

«Բայց RSS-ը համակարգ է, որը եթե տեղադրում ես կայքի վրա, ազդանշան է ուղարկում, որ քո մոտ թարմացում կա։ Այսինքն՝ ես կարող եմ RSS reader միացնել, ու ամեն անգամ, երբ նորություն հայտնվի,  կստանամ իմ reader-ի վրա։ Կայքի համար դա այն նշանակությունն ունի, որ կա ոչ շատ մեծ, բայց ընթերցողների բանակ, որը շարունակում է RSS reader-ներով կարդալ, որովհետև այդպես բաց չեն թողնում նորությունները։ Օրինակ, եթե Facebook-ում հավանում ես լրատվամիջոցի էջը, պարզ չէ՝ կտեսնե՞ս նորությունը, թե՞ ոչ, ու ե՞րբ կտեսնես։ Այսինքն՝ բոլոր նրանք, ովքեր զբաղվում են մոնիտորինգով, լրագրողները, փորձագետներն օգտագործում են այդ reader-ները. միացնում են ու հեշտացնում նորություններ կարդալու հնարավորությունը»։

Նրա խոսքով՝ կայքեր կան, որ նույնիսկ բաժին առ բաժին առանձին feed-եր ունեն, ու ընթերցողը կարող է բաժանորդագրվել, ասենք, միայն սպորտային նորություններին. «Օրինակ՝ մի 5 տարի առաջ դա բոլորն էին օգտագործում, ու եթե լոյալ ընթերցողի վրա ես հիմքը դնում, ապա այդ մարդկանց հնարավորություն ես տալիս, որ ամեն անգամ չմտնեն քեզ մոտ, այլ նորությունները ստանան»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս