«Անում են այն ժամանակ, երբ դանակը ոսկորին է հասնում». Թևան Պողոսյանը՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենքի նախագծի մասին

«Շնորհակալություն այս փաթեթը բերելու համար»,- այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստի ընթացքում Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց պատգամավոր Թևան Պողոսյանը։

Նա առաջարկեց, որ, եթե հնարավոր է, գտնեն մեխանիզմները՝ այդ բազայի պահպանումն օգտագործվի ոչ միայն նրա համար, որ հետաքննող լրագրողներից լսենք, որ՝ «վայ, տեսեք՝ մի քանի տարի առաջ ինչ է բացահայտվել», այլ դրանք որպես տվյալներ օգտագործվեն։
«Իսկ թե ինչու են հիմա անում, անում են այն ժամանակ, երբ հարմար է լինում, դա բոլոր մարդիկ են այդպես անում, անում են այն ժամանակ, երբ դանակը ոսկորին է հասնում, եկեք դանակը ոսկորին չհասցնենք, որպեսզի մի քիչ ավելի խելոք լինենք ապագա մեր սերնդի համար»,- հայտարարեց Թ. Պողոսյանը։

Պատգամավոր Վահան Բաբայանի խոսքով էլ՝ հակակոռուպցիոն ռազմավարության շրջանակներում սա առաջին լուրջ փոփոխությունն է, որին սպասում էին. «Այն մարդիկ, ովքեր օրուգիշեր միայն զբաղված են վատաբանելով և թերություններ գտնելով, այսօր պետք է իրականում հասկանան, որ քայլ է արվում՝ օրենքի մակարդակով և օրենքի շրջանակներում հարուստ մարդկանց եկամուտների թաքցման ուղղությամբ, որի մասին մեր հասարակությունն օրուգիշեր խոսում է, զանգվածային լրատվության միջոցները գրում են, դրա համար սա շատ կարևոր փոփոխություն է»։

Տեսանյութեր

Լրահոս