
Ով է որոշելու Սուրիկ Խաչատրյանի հետագա պաշտոնավարման հարցը

Քաղաքացին իր վրա պետք է զգա կառավարության ծրագրերով նախատեսվող փոփոխությունները: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության անդամ, Կապանի նախկին քաղաքապետ Արմեն Կարապետյանը: «Կարեւոր է ոչ թե անուն-ազգանվան փոփոխությունները, այլ համակարգային»,- ասաց նա:
Անդրադառնալով Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հետագա պաշտոնավարման հարցին՝ նա նշեց, որ նորանշանակ վարչապետն է որոշելու դա: «Կառավարության ձեւավորման ընթացքում թիմ է կազմավորվում, եւ վարչապետն է որոշում Սյունիքի մարզպետը կընդգրկվի՞ այդ թիմում, թե՞ ոչ»,- նշեց Կապանի նախկին քաղաքապետը:
Լրագրողների հարցին, թե արդյոք իրեն տեսնո՞ւմ է մարզպետի պաշտոնում, նա պատասխանեց. «Գայթակղված չեմ այդ պաշտոնով»: