
«Լեսթերն» առաջնությունում արդեն պարտվել է այնքան, ինչքան ամբողջ չեմպիոնական մրցաշրջանում

Անգլիայի Պրեմիեր լիգայի 2016-17թթ. մրցաշրջանի 6 տուրերում «աղվեսները» կրել են 3 պարտություն («Չելսիից», «Լիվերպուլից» և «Մանչեսթեր Յունայթեդից»): Ռանիերիի թիմը հենց այդքան պարտվել է նախորդ ամբողջ առաջնությունում (2 անգամ՝ «Արսենալին», 1 անգամ՝ «Լիվերպուլին»):
«Կրկնել նախորդ տարվա արդյունքն անհնարին է: Մեր խնդիրն այս մրցաշրջանում Պրեմիեր լիգայում մնալն է»,- ասել է Ռանիերին մրցաշարի մեկնարկից առաջ:
2016-17թթ. մրցաշրջանի 6 տուրերից հետո «Լեսթերը» գրավում է 11-րդ հորիզոնականը:
«Աղվեսները» ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ Ն’Գոլո Կանտեին վաճառեցին «Չելսիին»:
Պատրաստեց Անի Գաբուզյանը