Բաժիններ՝

«ԱՊՀ-ն իմ հայրենիքն է» միջազգային մրցույթի հայտարարություն՝ ՀՀ ԿԳՆ կայքում

ՀՀ կրթության և գիտության նախարարության պաշտոնական կայքէջում հրապարակվել է «ԱՊՀ-ն իմ հայրենիքն է» միջազգային մրցույթի անցկացման մասին հայտարարություն։

Հայտարարության մեջ նշվում է, որ մրցույթը կազմակերպվում է ռուսերենով ուսուցմամբ դպրոցների և դասարանների աշակերտների համար ԱՊՀ-ի կազմավորման 25-ամյակի կապակցությամբ։

Ռուսերենով գրված հայտարարությունից տեղեկանում ենք, որ մրցույթի կազմակերպիչն է ԱՊՀ-ի արտերկրում ապրող հայրենակիցների գործերով դաշնային գործակալությունը և միջազգային մարդասիրական համագործակցության գործերով («Ռուսգործակցություն») դաշնային գործակալությունը «Ռուսերեն լեզուն» 2011-2015թթ. ծրագրի շրջանակներում։
Փաստաթղթում նշվում է, որ մրցույթն իրականացվելու է 2016թ․ օգոստոսի 15-ին կնքված համաձայնագրի հիման վրա:

Մրցույթի կազմակերպման նպատակ է նշված ռուսերենի դասավանդման նկատմամբ հետաքրքրության մեծացումը՝ հաշվի առնելով ժամանակակից հեռահաղորդակցության հարցումները, ժամանակակից դասավանդման տեխնոլոգիաների հեռարձակումը, ռուսերենի յուրացման ու արդյունավետ կիրառման համար պայմանների ստեղծումը։
Մրցույթին մասնակցելու հիմնական սկզբունքը ռուսերենով բովանդակային շփումն է։ Աշակերտների աշխատանքը ղեկավարող ուսուցիչները հնարավորություն կունենան շփվել նաև ԱՊՀ երկրների իրենց կոլեգաների հետ հատուկ կազմակերպված վեբինարների ժամանակ։

Մրցույթին հրավիրվում են մասնակցել նաև ռուսերեն դասավանդող ուսուցիչներ և ԱՊՀ երկրների 5-11-րդ դասարանների աշակերտներ։ Ընդ որում՝ ընդունվում են միայն կոլեկտիվ հայտեր (խմբում՝ նվազագույնը 5 մարդ)՝ ուսուցչի ղեկավարությամբ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս