Բաժիններ՝

«Չեմ ասի, որ վնասվածք ունեն, բայց 100 տոկոսով պատրաստ էլ չեն». Մոուրինիոն` Մխիթարյանի և Շոուի բացակայության մասին

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն «Լեսթերի» դեմ հաղթական խաղից հետո խոսել է կազմի ընտրության մասին: Մոուրինիոն անդրադարձել է հատկապես այն ֆուտբոլիստներին, ովքեր չէին ընդգրկվել մեկնարկային կազմում:

Բոլորին հետաքրքրում էր հատկապես Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի բացակայությունը, ով ապաքինվել էր վնասվածքից: Հենրիխի առողջական վիճակի մասին հայտնել էր Մոուրինիոն՝ խաղից մեկ օր առաջ:
Մխիթարյանի և Լյուկ Շոուի բացակայության մասին Մոուրինիոն նշել է, որ նրանք ապաքինվել են վնասվածքից, սակայն դեռևս պատրաստ չեն եղել խաղալու:

«Չեմ ասի, որ վնասվածք ունեն, բայց 100 տոկոսով պատրաստ էլ չեն: Ես ընտրում եմ այն ֆուտբոլիստներին, ովքեր պատրաստ են թե ֆիզիկապես, թե հոգեպես»,- նշել է Մոուրինիոն:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս