Բոստոնի համալսարանի տարածքում հարձակում է տեղի ունեցել
ԱՄՆ միանգամից երկու նահանգների՝ Իլլինոյսի և Մասսաչուսթեսի ուսումնական հաստատությունների տարածքներում հարձակումներ են տեղի ունեցել:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, հարձակումներից մեկը տեղի է ունեցել Ուրբան-Շամպեյնում՝ Իլլինոյսի համալսարանի հարևանությամբ: Ականատեսների խոսքով՝ հրաձգության հետևանքով տուժել է 9 մարդ:
Համալսարանի աշխատակազմը զգուշացրել է ուսանողներին վտանգի մասին, հայտնում է Reuters-ը: Իր հերթին, Բոստոն քաղաքի Էմերսոն քոլեջի ադմինիստրացիան նախազգուշացրել է ուսանողներին հանրակացարանների հարևանությամբ հարձակումների մասին:
Այս մասին գրում է Bostonglobe-ը: Ինչպես գրում է պարբերականը, հարձակումը տեղի է ունեցել Թրեմոն-Սթրիթ փողոցում՝ Էմերսոն քոլեջի ուսանողական քոլեջի հարևանությամբ:
Նախազգուշացումը ուղարկվել է ուսանողների e-mail-ին՝ երկու կասկածյալների նկարագրությամբ: Ոստիկանությունը որոնում է 2 տղամարդու՝ ասիացու ու լատինամերիկացու:
Հաղորդվում է, որ 6 մարդ դանակի հարվածներ է ստացել: