Բաժիններ՝

Թխվածքաբլիթներ քունջութից, որոնք պատրաստվում են 15 րոպեում

Բաղադրիչները.

1. Ալյուր – 70 գ
2. Կարագ – 60 գ
3. Շաքարավազ – 120 գ
4. Ձու – 1 հատ
5. Վանիլին – 1 տուփ
6. Կիտրոնի քամած հյութ – 1 թ/գ
7. Քունջութի սերմեր – 160 գ
8. Փխրեցուցիչ – 1/2 թ/գ
9. Աղ – 1/2 թ/գ

Պատրաստման եղանակը.

1. Խառնել այլուրը, փխրեցուցիչը և աղը:

2. Հարած կարագը հարել շաքարավազի հետ: Հետո ավելացնել ձուն, վանիլինը և կիտրոնի հյութը և հարել 20-30 վայրկյան:

3. Շարունակել հարելը և փոքր քանակներով ավելացնել ալյուրը:

4. Բահիկով խառնել նախօրոք տապակած ամբողջ քունջութը:

5. Ջեռոցը տաքացնել մինչև 180 աստիճան: Թխելու համար նախատեսված թղթի վրա (անպայամ) թեյի գդալով տեղադրել զանգվածը՝ իրարից 3-4 սմ հեռավորության վրա, քանի որ թխվածքաբլիթները կարող են հոսել:

6. Թխել 8-15 րոպե՝ կախված չափից:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս