Ձաձիկի՝ հունական սոուս, որը կկերպարանափոխի յուրաքանչյուր ուտեստ
Ավանդական հունական սառը սոուս Ձաձիկի՝ նրբագույն և բուրավետ հրաշք: Այն շատ համեղ է տաք հացի և կարտոֆիլի հետ, մատուցվում է նաև տապակած ձկան, մսի, ինչպես նաև բանջարեղենի և աղցանների հետ:
Բաղադրությունը.
1. Թարմ մեծ վարունգ – 1 հատ
2. Սխտոր – 2 պճեղ
3. Որակյալ ձիթայուղ – 2 ճ/գ
4. Յոգուրտ (ոչ քաղցր) – 500 գ
5. Սամիթ – մի փոքր փունջ
6. Անանուխի թարմ տերևներ
7. Կիտրոն – 1 հատ
8. Չորացրած անանուխ – 1 թ/գ
Պատրաստման եղանակը.
1. Վարունգը երկարությամբ կտրել, գդալով հանել կորիզները: Առանց կորիզների վարունգը անցկացնել քերիչով:
2. Քերած վարունգը դնել քամիչի մեջ և վրան մի փոքր ծովային աղ ավելացնել: Խառնել և թողնել մի քանի ժամ կամ 1 գիշեր սառնարանում, որպեսզի հյութը դուրս տա:
3. Այդ ժամանակ պետք է մաքրել սխտորը և մանր կտրատել, հետո խառնել ձիթայուղի հետ մեծ ամանի մեջ: Պետք է սխտորը թողնել ձիթայուղի մեջ մի քանի ժամ:
4. Երբ վարունգից հյութը դուրս կգա, պետք է այն տեղավորել սրբիչի վրա և լավ չորացնել: Չորացնելուց հետո միացնել սխտորային խառնուրդին, այնուհետև ավելացնել յոգուրտը և խառնել մինչև միասեռ զանգված դառնալը:
5. Ավելացնել մանր կտրատած սամիթը և անանուխի տերևները, կիտրոնի քամած հյութը: Ավելացնել աղ՝ ըստ ճաշակի:
6. Հիասքանչ սոուսը պատրաստ է:
Պատրաստեց Անի Գաբուզյանը