Բաժիններ՝

«Հաջողության համար պետք չէ, որ ֆուտբոլիստներն ընկերներ լինեն դաշտից դուրս». Ռոնալդոյի ֆուտբոլային օրենքը

Բրազիլիայի հավաքականի լեգենդար հարձակվող Ռոնալդոն խորհուրդներ է ուղղել կարիերայում քայլերը նոր սկսող ֆուտբոլիստներին:

Ռոնալդուն շեշտել է, որ լավ ֆուտբոլիստ լինելու համար պետք է համառ լինել, կարողանալ պայքարել, բայց պահպանել մարդկային արժեքները:

Ռոնալդոն կիսվել է նաև իր ֆուտբոլային օրենքով:

«Փոքր տարիքից ես մի օրենք գիտեի.  Հաջողության համար պետք չէ, որ ֆուտբոլիստներն ընկերներ լինեն դաշտից դուրս:

Ֆուտբոլում կարևորն ընդհանուր նպատակ ունենալն է: Եթե ֆուտբոլիստները նաև ընկերներ են, դա միայն առավելություն է: Բայց չի կարելի ասել, որ թիմը հաջողություն չի ունենա, եթե ֆուտբոլիստները չունենան մտերիմ շփում»,- նշել է ֆուտբոլիստը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս