![](/banners/BeFunky-design.jpg)
Գարեթ Բեյլն Անգլիա վերադառնալու ցանկություն է հայտնել
![](https://168.am/wp-content/uploads/2016/09/hi-res-a13d586491aaf174f7f534ae0c953751_crop_north.jpg)
Ուելսի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Գարեթ Բեյլը ցանկանում է տեղափոխվել Անգլիա:
Ըստ իսպանական մամուլի՝ ֆուտբոլիստը դժգոհ է ակումբում իր հանդեպ ցուցաբերվող վերաբերմունքից:
Բեյլի հիմնական խնդիրները թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի հետ են: Ըստ Goal-ի տեղեկությունների՝ ամեն ինչ սկսվել է այն ժամանակ, երբ Զիդանը փոխարինել է Բեյլին Իսպանիայի առաջնության 5-րդ տուրի «Վիլյառեալի» հետ հանդիպման ժամանակ:
Աղբյուրը նշում է, որ Բեյլը բարկացել է, քանի որ Պերեսն իրեն չի դարձրել թիմի հիմնական հարձակվողը: Այս մասին կողմերը պայմանավորվել էին պայմանագիր կնքելիս:
Բեյլը դիտարկում է «Մանչեսթեր Յունայթեդում» խաղալու տարբերակը: Ըստ տեղեկությունների՝ նա իր գործակալին խնդրել է կապ հաստատել անգլիական թիմի ներկայացուցիչների հետ:
Սիրարփի Աղաբաբյան