Կատալոնիան նոր տեսակի անձնագրեր է պատրաստում ապագա քաղաքացիների համար
Իսպանիայի Կատալոնիա ինքնավար մարզի իշխանությունները անձը հաստատող նոր փաստաթղթեր են ստեղծում անկախ հանրապետության քաղաքացիների համար, գրում է La Vanguardia-ն։
Նշվում է, որ անձնագրերն ստեղծվում են, որպեսզի Կատալոնիայի բնակիչները ունենան քաղաքական, քաղաքացիական և սոցիալական իրավունքներ, որոնք, ըստ կատալոնյան իշխանությունների, «այլ վայրերում գտնվում են հարցականի տակ»։
Նշվում է, որ մոտավոր գնահատականների համաձայն, նման փաստաթղթերի ստեղծումը կարող է արժենալ 9 մլն եվրո։
Անցած տարվա նոյեմբերին Կատալոնիայի խորհրդարանը 72 ձայնով հավանության էր արժանացրել Իսպանիայից ինքնավարության անկախության մասին բանաձևին։
Սակայն Մադրիդը Բարսելոնին դատի էր տվել, և Իսպանիայի Սահմանադրական դատարանը կասեցրել էր Կատալոնիայի անկախության մասին բանաձևի գործողությունը։