![](/banners/BeFunky-design.jpg)
Boeing-ն ստացել է Իրանին ինքնաթիռներ վաճառելու ԱՄՆ իշխանությունների թույլտվությունը
![](https://168.am/wp-content/uploads/2016/09/boing.jpg)
ԱՄՆ Boeing կորպորացիան ստացել է ԱՄՆ-ի կառավարության թույլտվությունը՝ իր ինքնաթիռները վաճառել Իրանին, ասվում է երեկ տարածած հաղորդագրության մեջ։
«Մենք ստացել ենք լիցենզիա և բանակցություններ ենք վարում Iran Air ընկերության հետ»,- ասվում է հայտարարության մեջ։
Ինչպես նշվում է, խոսքը ավելի քան 100 ինքնաթիռի վաճառքի մասին է։ Գործարքի ընդհանուր գումարը գնահատվում է 25 մլրդ դոլար։
Իր հերթին, Airbus ընկերության պաշտոնական ներկայացուցիչ Ջասթին Դյուբոն հայտնել է Sputnik գործակալությանը, որ ԱՄՆ ֆինանսների նախարարությունից ստացել է իր արտադրանքը Իրանին մատակարարելու առաջին թույլտվությունը։
Նրա խոսքով՝ ներկայումս խոսքը A320 և А330 ինքնաթիռների մատակարարումների մասին է։